National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.02.2006
Գրադարանային գործի մասին խորհրդարանական լսումներ ԱԺ-ում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում փետրվարի 22-ին տեղի ունեցան խորհրդարանական լսումներ` քննարկելու ՀՀ կառավարության եւ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Սամվել Բալասանյանի, Մեխակ Մխիթարյանի եւ Հովհաննես Մարգարյանի ներկայացրած«Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» երկու համանուն օրենքների նախագծերը:

Խորհրդարանական լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, գրադարանային գործի մասնագետներ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը ներկաներին շնորհավորեց Մայրենիի տոնի եւ հաջորդ օրը տեղի ունենալիք Վարդանանց տոնի կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որազգի հոգեւոր արժեքների եւ հավատքի հարատեւությունը ամեն մեկի, առավելապես մշակույթի նվիրյալների ազգանվեր գործունեությամբ է պայմանավորված:

Սրբ. Էջմիածնի ներկայացուցիչ Ասողիկ քահանայի գնահատմամբ` եթե աշխարհին ներկայանում ենք որպես ազգային, քրիստոնեությունը առաջինը ընդունած պետություն, պարտավոր ենք ոչ միայն պետական տոների շարքում դասել Վարդանանց տոնը, ինչը եւ արվել է, այլեւ ներկայանալ որպես հավատքի պահպանման ու զարգացման խորհուրդը կրողներ, որպեսզի չնմանվենք հիշողությունը կորցրած մարդու: Վարդանանց ոգով առաջնորդվելը յուրաքանչյուր հայ մարդու պարտականությունն է:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց գրադարանային ոլորտի օրենսդրական կարգավորման նպատակով հրավիրած լսումները` կոչ անելով մասնագետներին լինել նախանձախնդիր, հանդես գալ բնագավառը կարգավորող,հստակ լուծումներ բովանդակող առաջարկություններով, հարցադրումներով, որպեսզի հետայսու բացառվեն գրադարանների փակման եւ շենքերի վաճառքի արատավոր երեւույթները, չոտնահարվեն գրադարանից օգտվող քաղաքացիների իրավունքները:

ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության թանգարանների եւ գրադարանների բաժնի պետ Անահիտ Գալստյանը ներկայացրեց ՀՀ կառավարության հեղինակած նախագիծը` հանգամանորեն կանգ առնելով օրենքի կարգավորման առարկայի, գրադարանային հավաքածուների համալրման, պահպանման, մատչելիության, սպասարկման ծառայությունների իրականացման, ընթեցողների իրավունքների եւ պարտավորությունների, պետական կառավարման, ֆինանսավորման, նյութատեխնիկական բազայի ապահովման, միջգրադարանային եւ միջազգային համագործակցության խնդիրների վրա, եւ պատասխանեց բազմաթիվ հարցերի:

ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի այն հարցերին, թե գրադարանային կադրերիկրթության համապատասխանու թյան եւ նշանակման, կենսաթոշակառուների աշխատանքի խնդիրները ինչպես պետք է լուծվեն եւ ինչ ձեւով պետք է կանխվիգրադարանային շինությունների սեփականաշնորհման գործընթացը, բանախոսն ասաց, որ քանի որ գրադարանը ոչ առեւտրային կազմակերպություն է, նրա վարիչի ընտրությունը պետք է կարգավորվի համապատասխան օրենքով, իսկ գրադարանավարների` պարտադիր մասնագիտական կրթություն ունենալու խնդիրը օրենքով դեռ լուծված չէ. դրանք կարելի է ամրագրել անցումային դրույթներում եւ նրանց վերապատրաստման հնարավորություն տալ: Բանախոսի կարծիքով` կենսաթոշակառուների հարցում չպետք է շտապել եւ կտրուկ սերնդափոխություն անել, իսկ գրադարանային շենքերի սեփականաշնորհումը պետք է կանխել կառավարության չափորոշիչներով, պետք է օրենքով ամրագրել նաեւ, որ ազատված գրադարանային շինությունները կարող են օգտագործվել միայն մշակութային նպատակներով:

ԱԺ պատգամավոր Արարատ Մալխասյանի հարցին, թե պետք չէ արդյոք օրենքով կարգավորել նաեւ շենքային պայմանների, տեխնիկական վերազինման եւ գրադարանավարների վերապատրաստման խնդիրը, Անահիտ Գալստյանը նկատեց, որ այդ խնդիրները ամրագրված են օրենքում, թեեւ համաձայնեց, որ դրանք ընդհանուր են եւ մասնավորեցման ու հստակեցման կարիք ունեն:

ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանն իր ելույթում մտահոգություն հայտնեց գրադարանների անմխիթար վիճակի, դրանց շինությունների առուծախի, գրադարանների լուծարման համար եւ ոլորտը օրենսդրորեն օր առաջ կարգավորելու`«Օրինաց երկիր» խմբակցության համապատասխան նախաձեռնությունը պայմանավորեց ստեղծված իրավիճակով:

Հայաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը բարձր գնահատեց երկու օրենսդրական նախաձեռնություններն էլ, որոնք ունեն շատ ընդհանրություններ` տեղեկացնելով, որ, այնուամենայնիվ, իրենց կազմակերպությունը երկար քննարկումների արդյունքում նախապատվությունը տվել է ԱԺ-ի նախագծին: Նա ներկայացրեց մոտ երկու տասնյակ առաջարկություններ, որոնք հիմնականում վերաբերում էին գրադարանային հավաքածուներին, գրադարանների ֆինանսական միջոցների ներգրավմանն ու տնօրինմանը, վճարովի ծառայություններին: Պարոն Ղազարյանն առաջարկեց բյուջեով որոշակի գումարներ հատկացնել գրադարանային ֆոնդի համալրմանը: Խոսելով հանրապետության գրադարանների անմխիթար վիճակի մասին` նա տեղեկացրեց, որ անկախության տարիներին 300 մլն միավոր գիրք է պակասել գրադարաններում, փակվել են 156 համայնքային գրադարաններ:

ԱՄՆ-ի դեսպանատան ինֆորմացիոն կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը նպատակահարմար էր գտնում միավորել նախագծերի լավագույն տարրերը: Նրա գնահատմամբ` գրադարաններն իրենք պետք է որոշեն իրենց քաղաքականությունը. հիմնադիրը միայն պետք է վերահսկի:Գրադարանը համապատասխան գրքերով համալրելու եւ թերթերի բաժանորդագրման հարցերում պետք է առավելապես հաշվի առնել ընթերցողի պահանջները: Նշվեց, որ երկու նախագծերում էլ պետական պարտավորությունները քիչ են, ամրագրված չէ թվային գրադարանի գաղափարը:

ԱԺ պատգամավոր Վռամ Գյուլզադյանի կարծիքով` նպատակահարմար է փոքր համայնքների դպրոցական եւ գյուղական գրադարանների միավորումը, ինչըմի քանի գրադարանավարներ չընդունեցին այն հիմնավորմամբ, որ դրանք տարբեր գործառույթներ ունեն եւտարբեր տարիքային խմբերին են սպասարկում:

Հնչեցին նաեւ այլ ելույթներ, որոնցում կարեւորվեցին գրադարանավարների աշխատավարձի, աշխատանքի կազմակերպման, մասնագետների վերապատրաստման, միջգրադարանային եւ միջազգային կազմակերպությունների հետ կապի խնդիրները:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար եւ հորդորեց գրադարանային գործի մասնագետներին մինչեւ երրորդ ընթերցում ակտիվորեն մասնակցել օրենքի նախագծի բարելավմանը, ներկայացնել կոնկրետ գրավոր առաջարկներ, դիտողություններ` հավաստիացնելով, որ դրանք հանգամանորեն կքննարկվեն եւ արդյունավետ առաջարկները կներառվեն նախագծում:


21.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալվել են «Կանաչ օրակարգ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ փոխնախագահ Մերի Գալստյանը մայիսի 21-ին հանդիպել են Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի ներկայացուցիչ, «SEI» ծրագրի ավագ ղեկավար եւ Բնապահպանական ռազմավարության ու քաղաքականության թիմի ղեկավար Բեռնարդաս Պադե...

21.05.2024
Ալեն Սիմոնյանն ու Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում
Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ մայիսի 21-ին տեղի է ունեցել զրույց տեսակոնֆերանսի ձեւաչափով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջեւ: Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհր...

21.05.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է NDI-ի երիտասարդների հետ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մայիսի 21-ին հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցների հետ: Ռուստամ Բաքոյանը հյուրերին ներկայացրել է հանձնաժողովի...

21.05.2024
Խորհրդարանը քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը: Մայիսի 21-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի նա...

21.05.2024
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հանրային ծառայության մասին» եւ կից օրենքներում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 21-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջինից ե...

21.05.2024
ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Մայիսի 22-ին՝ ժամը 13:30-ին, 414 սրահում նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:...

21.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում ...

21.05.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը մայիսի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ: «Հանրային ծառայության մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակա...

21.05.2024
Գործադիրը նոր կարգավորում է առաջարկում «Հանրակրթության մասին» օրենքում
«Հանրակրթության ծրագրի» շրջանակում իրականացվող միջոցառումների համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվում են համապատասխան միջոցներ: Նկատի ունենալով այդ հանգամանքը` պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունն ապահովելու, ինչպես նաեւ լրացուցիչ ծախսերի նախատեսումից խուսափելու նպատակով առաջար...

21.05.2024
Կսահմանվեն քաղաքացու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք
Օրենքի նախագծով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց  ստացումը հաստատող փաստաթղթերի ու հանգամանքների շրջանակը. աս...

21.05.2024
Նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք
Նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Կորպորատիվ կառավարման կանոնագիրքն այն ստանդարտն է, որը պետությունն առաջարկում է իր մասնավոր հատվածին որպես ուղեցույց: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկա...

21.05.2024
Խորհրդարանը սկսել է նիստերի աշխատանքը. քննարկվել է համայնքի ավագանու անդամի կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքին վերաբերող փաթեթը
Ազգային ժողովը մայիսի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am